• Vol 19 No 1 (2016)
    Vol 19 No 1 (2016)

    Հինգերորդ տարին է, ինչ հրատարակվում է ՀԱՊՀ-ի վերակառուցված Բանբերը: Գիտական  լայն ընդգրկույթով  պոլիտեխնիկական համալիր հանդեսն այսօր միավորում է տեխնիկական գիտությունների` Համալսարանին բնորոշ հիմնական բնագավառներում մասնագիտացված վեց պարբերականներ (սերիաներ), որոնցում հրապարակվում են ինչպես Համալսարանի ամբիոնների և շուրջ 2 տասնյակ հետազոտական լաբորատորիա­ների, այնպես էլ նրա գիտական գործընկեր - կազմակերպությունների նորագույն հետազոտությունների արդյունքները:

  • Vol 18 No 1 (2015)
    Vol 18 No 1 (2015)

    Ներկայացվում է ՀԱՊՀ-ի «Բանբեր» ամսագրի  «Քիմիական և բնապահպանական տեխնոլոգիաների» հանդեսի 2015 թ. առաջին համարը: Համարի գերակշիռ մասը նվիրված է քիմիական տեխնոլոգիաների ուղղությամբ կատարված հետազոտություններին և մշակումներին։

  • Vol 17 No 1 (2014)
    Vol 17 No 1 (2014)

    Ամսագրի սույն համարում ընդգրկված են քիմիական և բնապահպանական բնագավառների տեխնոլոգիական հիմնախնդիրները լուսաբանող հեդվածներ

     

  • Vol 20 No 2 (2017)
    Vol 20 No 2 (2017)

    Այս համարում հրապարակվել են ինչպես գիտական, այնպես էլ կիրառական բնույթի աշխատանքներ: Հետաքրքրություն է ներկայացնում մոդելային լուծույթներից բյուրեղային մանուշակագույն ներկանյութի մաքրման նպատակով լաբորատոր լցվածքավոր ֆիլտրով ՀՀ Գառնու մարզի գլաուկոնիտով մոդիֆիկացված տարբեր մակնիշների փքեցված պեռլիտի սորբման ունակության որոշման հետազոտությունները: Ցույց է տրված, որ մոդելային ջրի ջերմաստիճանի իջեցման դեպքում զգալիորեն մեծանում է գունազրկման արդյունավետությունը:

  • Vol 19 No 2 (2016)
    Vol 19 No 2 (2016)

    Ամսագրի սույն համարում գերակշռում են բնապահպանական խնդիրներին նվիրված հետազոտությունները: Հոդվածները վերաբերում են ադսորբման եղանակով ջրային միջավայրի մաքրման, լեռնահարստացման ֆաբրիկաներում ջրի շրջանառու համակարգերի օգտագործման հարցերին, խոշոր ջրառուների հետևանքով երկրաէկոլոգիական պայմանների փոփոխությունների ուսումնասիրությանը: Ուշագրավ են նաև պոչամբարների տեխնածին ազդեցությունների գնահատմանը և ֆիլտրման հատկությունների ուսումնասիրությանը նվիրված հոդվածները:

  • Vol 18 No 2 (2015)
    Vol 18 No 2 (2015)

    Ամսագրի սույն համարում հրապարակվում են հոդվածներ՝ նվիրված ՀՀ բնական հումքի քիմիական տնտեսապես շահավետ մշակման, ինչպես և շրջակա միջավայրի պահպանման տեխնոլոգիական եղանակներին:

  • Vol 17 No 2 (2014)
    Vol 17 No 2 (2014)

    Ներկայացվում է ՀՊՃՀ «Բանբեր» ամսագրի «Քիմիական և բնապահպանական տեխնոլոգիաներ» սերիայի 2014 թվականի երկրորդ համարը, որում զետեղված են հանրապետության ինչպես ճանաչված, այնպես էլ երիտասարդ գիտնականների հետազոտությունների արդյունքները:

  • Vol 20 No 1 (2017)
    Vol 20 No 1 (2017)

    Հանդեսի սույն թողարկման մեջ ներկայացված են տարբեր նշանակությամբ անօրգանական և օրգանական նյութերի ստացման պրոցեսները և ֆիզիկաքիմիական հատկությունների հետազոտության արդյունքները, դրանց ստացման պայմանները (ջերմաստիճան, ճնշում, փոխազդող նյութերի մանրացման աստիճան, ռեակցիայի արագություն և այլն), որոնք որոշում են տեխնոլոգիայի շահավետությունը և նյութերի արտադրության նպատակահարմարությունը: