• Vol 18 No 2 (2015)
    Vol 18 No 2 (2015)

    Ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը կարևոր դեր ունի շրջակա միջավայրի ներդաշնակության պահպանման գործում: Այս տեսակետից ջրային պաշարների ճիշտ հաշվառումը, ջրային համակարգերի և հիդրոտեխնիկական կառուցվածքների հիմնավորված ընդլայնումը այն հիմնահարցերն են, որոնց լուծումները հուսալի նախադրյալներ են ստեղծում ամեն մի երկրի ջրային հարստությունները խնայողաբար և արդյունավետ օգտագործելու համար:

  • Vol 17 No 2 (2014)
    Vol 17 No 2 (2014)

    Ամսագրի երկրորդ համարում լուսաբանվում են գիտական հետազոտությունների և մշակումների  տեսական և գործնական արդյունքները, մասնավորապես՝ ուսումնասիրվում են Սևանա լիճը թափվող խոշոր գետերի գարնանային վարարումների հոսքի կանխատեսման հարցերը, ներկայացված է ՀՀ սելավաբեր գետերի հեղեղային հոսքի գործակցի որոշման մեթոդիկա, հետազոտված են ՀՀ լեռնային գետերի՝ մարդածին գործոնների ազդեցության պայմաններում վարարումների պիկերի և սեզոնային ջրաքանակի փոփոխության օրինաչափությունները, կատարված է ՀՀ գետերի ջրերի հանքայնացման ժամանակատարածքային դինամիկայի վերլուծություն, մշակված է լեռնային գետերի կամրջային անցումների հատակի դեֆորմացիայի վերլուծային մեթոդ, դիտարկված է Արարատյան հարթավայրի կոլեկտորադրենաժային ջրերի հանքայնացման դինամիկան վեգետացիայի ընթացքում, կատարված է արտադրական կեղտաջրերի խոր մաքրում կենսաբանական լճակներում և դրանց հիմնական պարամետրերի հաշվարկ, հետազոտված է հիդրավլիկական մոդելով ձկնուղու մեկ կառուցվածքը, ցույց են տրված կեղտաջրերի օգտագործման հեռանկարները, դիտարկված են Վրաստանի ոռոգման զարգացման պատմական մի քանի հայեցակետերը, կատարված է ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտների տեղեկատվական համակարգերի կիրառման օրենսդրական դաշտի վերլուծություն:

  • Vol 18 No 1 (2015)
    Vol 18 No 1 (2015)

    Սույն համարում լուսաբանված են գիտական հետազոտությունների և մշակումների տեսական և գործնական արդյունքները: Այսպես. "Ջրային ռեսուրներ" բաժնում ներկայացված են աշխատանքներ` նվիրված Սևանա լճի մակարդակի անթրոպոգեն փոփոխության գնահատմանը, Սևանա լճի ջրային-ջրատնտեսական բնութագրերի վերլուծությանը՝ նրա հիմնախնդիրների մշակման փուլերում: "Հիդրոտեխնիկական շինարարություն" բաժնում լուսաբանված են Քուչակի հանքավայրի պեմզայի` որպես նավթային կլանիչի ֆիզիկամեխանիկական հատկությունները: "Ջրային համակարգեր" բաժնում ներկայացված են ավտոմատ գործողությամբ դիմհարային փականի բնօրինակ - նմուշի փորձնական հետազոտությունների արդյունքները, դիտարկված է արտեզյան  շատրվանող  հորատանցքերի  ելքերի  կտրուկ  նվազեցման  մեթոդը, բերված է անսեղմելի մածուցիկ հեղուկների` ոչ ստացիոնար հոսանքներում շարժման քանակի և կինետիկ էներգիայի գործակիցների հաշվարկը, ուսումնասիրված են ուղղանկյուն կտրվածքով գլանական խողովակում հեղուկի լամինար շարժման հիդրավլիկական պարամետրերի որոշման մեթոդների կատարելագործման հարցերը, ներկայացված է MobiToWeb ծրագիրը, և դիտարկված են դրա կիրառման հնարավորությունները խմելու ջրի մատակարարման ոլորտում, տրված է գրունտային հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկատնտեսական և սեյսմաանվտանգ ցուցանիշների գնահատականը, դիտարկված են լա­բի­րին­թոսային ձկնուղու կառուցվածքի երկրաչափական չափերի որոշման հարցերը:

  • Vol 17 No 1 (2014)
    Vol 17 No 1 (2014)

    Սույն համարում լուսաբանված են գիտական հետազոտությունների և մշակումների տեսական և գործնական արդյունքները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստորգետնյա ջրերի տարածականորեն տեղաբաշխման օրինաչափություններին առնչվող հարցերը, ՀՀ ջրառ հանգույցների ձկնուղիների հիմնակառույց որոշումների վերլուծությունը, կոյուղաջրերի մաքրման համակարգում հոսքային տուրբինների կիրառման հեռանկարները, ծովաբերաններում երկար ալիքների փոխակերպման առանձնահատկությունները, կայունացած հունակազմության համապիտանի տեսությունը, Կենտրոնական Լիտվայում կլիմայի և դրենաժային հոսքի փոփոխությունները, ուժեղ սեյսմիկ ուժերի ազդեցության պայմաններում գրունտային պատվարների անվտանգության չափանիշների գնահատումը, Սարսանգի ջրամբարի պատվարի մարմնի գրունտի ֆիզիկամեխանիկական հատկությունների հետազոտության արդյունքները՝ ուժեղ սեյսմիկ ազդեցության հետևանքների գնահատման տեսանկյունից, ջրամբարներում անբնականոնությունների առաջացման որոշման նպատակով կիրառվող տրամաբանական մոդելավորումը, սակավաջուր շրջանի հոսքի՝ ստորգետնյա ջրերի պաշարների սպառման կորի միջոցով կանխատեսումը ՀՀ գետերի օրինակով: