Ամսագրի երկրորդ համարում լուսաբանվում են գիտական հետազոտությունների և մշակումների  տեսական և գործնական արդյունքները, մասնավորապես՝ ուսումնասիրվում են Սևանա լիճը թափվող խոշոր գետերի գարնանային վարարումների հոսքի կանխատեսման հարցերը, ներկայացված է ՀՀ սելավաբեր գետերի հեղեղային հոսքի գործակցի որոշման մեթոդիկա, հետազոտված են ՀՀ լեռնային գետերի՝ մարդածին գործոնների ազդեցության պայմաններում վարարումների պիկերի և սեզոնային ջրաքանակի փոփոխության օրինաչափությունները, կատարված է ՀՀ գետերի ջրերի հանքայնացման ժամանակատարածքային դինամիկայի վերլուծություն, մշակված է լեռնային գետերի կամրջային անցումների հատակի դեֆորմացիայի վերլուծային մեթոդ, դիտարկված է Արարատյան հարթավայրի կոլեկտորադրենաժային ջրերի հանքայնացման դինամիկան վեգետացիայի ընթացքում, կատարված է արտադրական կեղտաջրերի խոր մաքրում կենսաբանական լճակներում և դրանց հիմնական պարամետրերի հաշվարկ, հետազոտված է հիդրավլիկական մոդելով ձկնուղու մեկ կառուցվածքը, ցույց են տրված կեղտաջրերի օգտագործման հեռանկարները, դիտարկված են Վրաստանի ոռոգման զարգացման պատմական մի քանի հայեցակետերը, կատարված է ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտների տեղեկատվական համակարգերի կիրառման օրենսդրական դաշտի վերլուծություն:

Published: 2019-04-12

Articles