Սույն համարում լուսաբանված են գիտական հետազոտությունների և մշակումների տեսական և գործնական արդյունքները: Այսպես. "Ջրային ռեսուրներ" բաժնում ներկայացված են աշխատանքներ` նվիրված Սևանա լճի մակարդակի անթրոպոգեն փոփոխության գնահատմանը, Սևանա լճի ջրային-ջրատնտեսական բնութագրերի վերլուծությանը՝ նրա հիմնախնդիրների մշակման փուլերում: "Հիդրոտեխնիկական շինարարություն" բաժնում լուսաբանված են Քուչակի հանքավայրի պեմզայի` որպես նավթային կլանիչի ֆիզիկամեխանիկական հատկությունները: "Ջրային համակարգեր" բաժնում ներկայացված են ավտոմատ գործողությամբ դիմհարային փականի բնօրինակ - նմուշի փորձնական հետազոտությունների արդյունքները, դիտարկված է արտեզյան  շատրվանող  հորատանցքերի  ելքերի  կտրուկ  նվազեցման  մեթոդը, բերված է անսեղմելի մածուցիկ հեղուկների` ոչ ստացիոնար հոսանքներում շարժման քանակի և կինետիկ էներգիայի գործակիցների հաշվարկը, ուսումնասիրված են ուղղանկյուն կտրվածքով գլանական խողովակում հեղուկի լամինար շարժման հիդրավլիկական պարամետրերի որոշման մեթոդների կատարելագործման հարցերը, ներկայացված է MobiToWeb ծրագիրը, և դիտարկված են դրա կիրառման հնարավորությունները խմելու ջրի մատակարարման ոլորտում, տրված է գրունտային հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկատնտեսական և սեյսմաանվտանգ ցուցանիշների գնահատականը, դիտարկված են լա­բի­րին­թոսային ձկնուղու կառուցվածքի երկրաչափական չափերի որոշման հարցերը:

Published: 2019-04-15

Articles