Այս համարում հատուկ ուշադրության է արժանացել Շահումյանի հանքավայրի հանքանյութից ստացված բազմամետաղային խտանյութից ծանր գունավոր մետաղների ընտրողական կորզման նպատակով մշակված տեխնոլոգիան, որը ներառում է ցածր ջերմաստիճանի պայմաններում կատարվող սուլֆատացնող թրծում՝ առավելապես ծանր գունավոր մետաղների սուլֆատներ պարունակող թերայրուկի հետագա տարրալուծմամբ, այսինքն թույլ ծծմբաթթվային լուծույթներում պղնձի, ցինկի և երկաթի սուլֆատների լավ լուծելիության շնորհիվ, ցեմենտացման մեթոդով և էլեկտրոլիզով ընտրողաբար կորզվում են նախ պղինձը, ապա երկաթը, այնուհետև ցինկը:

Published: 2019-03-27

Articles