• 2 (18) / 2015
    Vol 18 No 2 (2015)

    Սույն համարում հատուկ ուշադրության է արժանացել կոնտակտային եռակցման էլեկտրոդների համար բարձրամուր կոմպոզիցիոն նյութերի ստեղծման տեխնոլոգիայի մշակումը. բացահայտվել են դիսպերս-ամրացվող փոշենյութերի տեխնոլոգիական և կառուցվածքային առանձնահատկությունները:

  • 2 (17) / 2014
    Vol 17 No 2 (2014)

    Սույն համարում հատուկ ուշադրության է արժանացել կոնտակտային եռակցման էլեկտրոդների համար օգտագործվող համաձուլվածքների կառուցվածքագոյացման օրինաչափությունների բացահայտումը, ինչը հնարավորություն է տալիս պղնձի հիմքի վրա մշակել եռակոմպոնենտ համաձուլվածքներ բարձր ֆիզիկա-մեխանիկական հատկություններով և դիմացկունությամբ:

  • 1 (21) / 2018
    Vol 21 No 1 (2018)

    Այս համարում հատուկ ուշադրության է արժանացել Թեղուտի հանքավայրի պղնձի օքսիդացած միներալների սուլֆիդացման գործընթացի թերմոդինամիկական հիմնավոր-մանը նվիրված աշխատանքը, ինչը հնարավորություն կտա հանքանյութերի մեխանաքիմի-ական ակտիվացման միջոցով ստանալ սկզբունքորեն նոր, մոդիֆիկացված արգասիքներ` հետագա ֆլոտացմամբ պղնձի կորզման նպատակով: 

  • 1 (20) / 2017
    Vol 20 No 1 (2017)

    Սույն համարում հատուկ ուշադրության են արժանացել ռենտգենյան ինտերֆերաչա-փերում մուարի պատկերների առաջացման պայմանների հետազոտությունների մեթոդները: Ցույց է տրվել, որ հակադարձ ցան­ցի վեկտորին և ցրման հարթությանն ուղղահայաց առանցքի շուրջն ատո­մա­կան հարթու­թյուն­ների պտույտով առաջացող մուարի պատկերներն անհնար է դիտել սովորական մեթոդ­ներով: Արդյունքում՝ մշակվել է բոլոր երեք առանցքների շուրջն ատո­մա­կան հարթությունների պտույտ­ների և միջհարթութ-յունային  հեռավորու­թյուն­ների որոշ­ման եղանակ:

  • 1 (19) / 2016
    Vol 19 No 1 (2016)

    Հինգերորդ տարին է, ինչ հրատարակվում է ՀԱՊՀ-ի վերակառուցված Բանբերը: Գիտական  լայն ընդգրկույթով  պոլիտեխնիկական համալիր հանդեսն այսօր միավորում է տեխնիկական գիտությունների՝ Համալսարանին բնորոշ հիմնական բնագավառներում մասնագիտացված վեց պարբերականներ (սերիաներ), որոնցում հրապարակվում են ինչպես համալսարանի ամբիոնների և շուրջ 2 տասնյակ հետազոտական լաբորատորիա­ների, այնպես էլ նրա գիտական գործընկեր-կազմակերպությունների նորագույն հետազոտությունների արդյունք-ները: 

  • 1 (18) / 2015
    Vol 18 No 1 (2015)

    Սույն համարում ներկայացված է կիսահաղորդչային բյուրեղների անկատարութ­յունների հետազոտման տարածաչափական մեթոդների վերլուծությունը, որի արդյունքում մշակվել է  միաբյուրեղներում արատների հայտնաբերման տարածաչա­փական տեղագրության կատարյալ մեթոդ: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել և՛ սեգրեգացիայի գծերը, և՛ շեղման գծերը, և՛ տարբեր անկատարութ­յունների մուարի պատկերները:

  • 2 (21) / 2018
    Vol 21 No 2 (2018)

    Այս համարում հատուկ ուշադրության են արժանացել նյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունների հետազոտման ֆիզիկական նյութագիտության ժամանակակից նվաճում­ները. մշակվել են նյութի փորձարկման սկզբունքորեն նոր մեթոդներ, նկարագրվել են բերված մեթոդների էությունը, օգտագործվող սարքերի կառուցվածքն ու աշխատանքի սկզբոււնքը, ինչպես նաև ռենտգենյան արատորոշման, արատի պատկերի մեկնաբանման ռենտգենաին­տերֆերաչափական մեթոդի, երկպատիկ, եռա- և քառաբյուրեղ ինտերֆերա­չա­փային մեթոդների էությունը:

  • 1 (17) / 2014
    Vol 17 No 1 (2014)

    Այս համարում հատուկ ուշադրության է արժանացել մետալուրգիական գործընթացներում կիրառվող մեխանաքիմիական ակտիվացման մեթոդը. մասնավորապես ուսումնասիրվել է  Դրմբոնի ոսկի-պղնձային խտանյութերի քիմիական ակտիվացմամբ տարբեր տարբերակներով ինտենսիվացման, ակտիվացման տարբեր տևողություններով նախօրոք մեխանիկական ակտիվացման և ստացված արգասիքների հետագա տարանջատման վարքը:

  • 2 (20) / 2017
    Vol 20 No 2 (2017)

    Այս համարում հատուկ ուշադրության է արժանացել Շահումյանի հանքավայրի հանքանյութից ստացված բազմամետաղային խտանյութից ծանր գունավոր մետաղների ընտրողական կորզման նպատակով մշակված տեխնոլոգիան, որը ներառում է ցածր ջերմաստիճանի պայմաններում կատարվող սուլֆատացնող թրծում՝ առավելապես ծանր գունավոր մետաղների սուլֆատներ պարունակող թերայրուկի հետագա տարրալուծմամբ, այսինքն թույլ ծծմբաթթվային լուծույթներում պղնձի, ցինկի և երկաթի սուլֆատների լավ լուծելիության շնորհիվ, ցեմենտացման մեթոդով և էլեկտրոլիզով ընտրողաբար կորզվում են նախ պղինձը, ապա երկաթը, այնուհետև ցինկը:

  • 2 (19) / 2016
    Vol 19 No 2 (2016)

    Ձեզ է ներկայացվում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի “Բանբեր”-ի “Մետալուրգիա, նյութագիտություն, ընդերքօգտագործում” հանդեսի հերթական համարը՝ նվիրված մետալուրգիայի, նյութագիտության և ընդերքօգտագործ­ման ոլորտներում կատարվող հետազոտություններին: