Մ. թ. II դ. պատմիչ Մարաբ Մծուրնացու աշխարհընկալման և աղբյուրաբանական մեթոդի մասին

ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

  • Ա. Ա. Սահակյան Մատենադարան
Keywords: Վաղարշ II թագավոր, Մարաբ փիլիսոփա Մծուրնացի, եվհեմերիստ, ազգի էպոնիմ, սերնդաբանական ցանկ, բանավոր աղբյուր, Մովսես Խորենացի:

Abstract

Մովսես Խորենացին, քաղագրելով Մարաբ Մծուրնացու` հեթանոս հելլենասեր, Եվհեմերի հայացքների հետևորդի «Պատմությունից», նրան վերագրել է օտար գրավոր աղբյուրներ: Պարզվում է, որ գոնե հայոց ազգածին նահապետների մասով (Հայկ, Արամ ևն) Մարաբ Մծուրնացու աղբյուրը հայ բանահյուսությունն է: Ուստի Մարաբը եղել է ոչ միայն հայ առաջին պատմիչը, այլև՝ առաջին բանահավաքը:

Published
2014-03-01