Մարաբ Մծուրնացին Աբյուդենոսի և Խորենացու միջնո՞րդ

ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

  • Ա. Ա. Սահակյան Մատենադարան
Keywords: Մարաբ Մծուրնացի, ազգաբանական ցանկ, Աբյուդենոս, Խորենացի, թարգմանություն, Եվսեբիոսի ժամանակագրություն:

Abstract

Մովսես Խորենացին Մարաբի Պատմության հայոց ազգաբանական ցանկի աղբյուր է համարում II դ. պատմիչ հույն Աբյուդենոսին` հակասելով ինքն իրեն, որովհետև, ըստ նրա, Մարաբն ապրել է մ.թ.ա. III-II դդ.: Բնագրագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ Մարաբ Մծուրնացին հայոց ազգաբանական ցանկը կազմել է ոչ թե Աբյուդենոսից օգտվելով, այլ նրա օրինակով` ըստ համամարդկային ազգաբանական ցանկի, որում հայկական ճյուղը բացակայում էր: Պարզվում է, որ ոչ թե Մարաբն է եղել միջնորդ Աբյուդենոսի և Խորենացու, այլ Մարաբի «Պատմության» հայերեն թարգմանիչն է եղել միջնորդ Մարաբի և Խորենացու:

Published
2014-06-01