ՀՊՃՀ Բանբերը հիմնադրվել է 1998 թ. և լույս է տեսել տարին երկու անգամ ՛՛Գիտական աշխա­տանքների ժողովածու. Մոդելավորում, օպտիմալա­ցում, կառավարում՛՛ (՛՛ՄՕԿ՛՛) անվամբ (հիմնադիր և գլխավոր խմբագիր`  տ.գ.դ. Ս.Հ. Սիմոնյան, պատասխանատու քարտուղար`  տ.գ.թ. Ա.Գ. Ավետիսյան):

Ժողովածուի մասնագիտական բարձր որակի շնորհիվ այն 2004թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից ընդգրկվել է գրախոսվող պարբերական հրատարակությունների ցանկում, որոնք ընդունելի են թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների արդյունքների հրապարակման համար:

2012 թվից ՀՊՃՀ-ի ղեկավարության կողմից այդ սերիայի հիման վրա կազմավորվել է ՀՊՃՀ Բանբերը`  հինգ տարբեր սերիաներով, որոնց թվում է նաև ՛՛Մոդելավորում, օպտիմալացում, կառավարու՛՛ սերիայի իրավահաջորդը՝ ՛՛Տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա՛՛ (՛՛ՏՏԷՌ՛՛) սերիան: Այստեղ, ըստ գիտության նշված բաժինների, հրատարակվում են նորագույն արդյունք­ներ, ակնարկային նյութեր, որոնք բնութագրում են բնագավառի հիմնախնդիրների արդի վիճակը, նոր մշակումների օգտագործման և զարգացման հեռանկարները, գիտաժողովների վերաբերյալ հաղոր­դումներ, գիտական բանավեճերի նյութեր, նոր գրքերի վերաբերյալ գրախոսություններ և այլն:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Գիտական տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն ՛՛ՄՕԿ՛՛ սերիան, ըստ 2011թ. ազդեցության գործոնի, տեղ է զբաղեցրել ՀՀ ԲՈՀ-ի կողմից ընդունելի 63 գիտական հանդեսների ցանկի առաջին հնգյակում, իսկ ըստ վերջին երեք տարիների (2009-2011թթ.) գումարային ազդեցության գործոնի`  առաջին քառյակում: