Ջերմային պոմպերի ներդրումը որպես համախառն ներքին արտադրանքի էներգիատարության նվազեցման միջոց

Էլեկտրական կայաններ

  • Լ․ Ս․ Հովհաննիսյան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)
  • Ռ․ Գ․ Խաչատրյան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)
Keywords: համախառն ներքին արտադրանք, էներգիատարութուն, էներգաարդյունավետության, ջերմային պոմպեր

Abstract

Դիտարկվում են Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)-ի բարձր էներգիատարության նվազեցման մի քանի ուղիներ: Շեշտվում է, որ առանց ՀՆԱ-ի էներգաարդյունավետության բարձրացման՝ հանրապետության տնտեսությունը չի կարող միջազգային շուկայում մրցունակ լինել: Նշվում է էներգաարդյունավետության և էներգախնայողության հասկացությունները տարբերելու անհրաժեշտությունը: Դիտարկվում են երկրում  էներգառեսուրսների օգտագործման արդյունավետության վրա ազդող գործոնները, մասնավորապես՝ տնտեսության կառուցվածքը, արդյունաբերությունում էներգատար ճյուղերի առկայությունը, ինչպես նաև բնակլիմայական պայմանները։Մշակվում է տարբեր երկրների էներգաարդյունավետության համեմատման մեթոդ, որը բացառում է կլիմայական գործոնի ազդեցությունը: Որպես ՀՆԱ էներգաարդյունավետության բարձրացման ուղիներից մեկը առաջարկվում է ջերմամատակարարման համակարգերում ջերմային պոմպերի լայն կիրառումը:

Author Biographies

Լ․ Ս․ Հովհաննիսյան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)

Հովհաննիսյան Լաերտ Սերապիոն
«Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության» ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․թ․

Ռ․ Գ․ Խաչատրյան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)

Խաչատրյան Ռուբեն Գևորգի

«Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության» ամբիոնի ասպիրանտ

Published
2014-12-20