«ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականի այս հատորն ընդգրկում է Թուրքիայի և Իրանի ներքաղաքական և արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին և գործընթացներին նվիրված վերլուծական ուսումնասիրություններ: Հեղինակների ուշադրության կենտրոնում են Թուրքիայի 2014 թ. ՏԻՄ ընտրությունները, թուրքական բանակի մարտունակության և իշխող ԱԶԿ-ի արտաքին քաղաքականության կազմակերպման հիմնախնդիրները: Ներառված են նաև Չինաս- տան-Թուրքիա, ՌԳ-ԻԻՀ հարաբերությունների դինամիկային, ինչպես նաև ԻԻՀ-ՀՀ մշակութային առնչություններին նվիրված հոդվածներ:

Published: 2019-02-06