• Volume VI (2)
    Vol 6 No 2 (2017)

    «Ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականի այս հատորն ընդգրկում է Մերձավոր Արևելքին, և Հարավային Կովկասին առնչվող ուսումնասիրություններ: Հոդվածների հեղինակների ուշադրության կենտրոնում են Եգիպտոսի ներքաղաքական գործընթացները, Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության և Իրանի տարածաշրջանային քաղաքականության հիմնախնդիրները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության համատեքստում միջազգային փորձի տեղայնացման հնարավորության հարցը:

  • Volume IV (1)
    Vol 4 No 1 (2015)

    «ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականի այս հատորն ընդգրկում է Թուրքիայի և Իրանի ներքաղաքական և արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին և գործընթացներին նվիրված վերլուծական ուսումնասիրություններ: Հեղինակների ուշադրության կենտրոնում են Թուրքիայի 2014 թ. ՏԻՄ ընտրությունները, թուրքական բանակի մարտունակության և իշխող ԱԶԿ-ի արտաքին քաղաքականության կազմակերպման հիմնախնդիրները: Ներառված են նաև Չինաս- տան-Թուրքիա, ՌԳ-ԻԻՀ հարաբերությունների դինամիկային, ինչպես նաև ԻԻՀ-ՀՀ մշակութային առնչություններին նվիրված հոդվածներ:

  • Volume V (2)
    Vol 5 No 2 (2016)

    «Ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականի սույն պրակն ընդգրկում է Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին նվիրված վերլուծական ուսումնասիրություններ:

  • Volume III (2)
    Vol 3 No 2 (2014)

    «Ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականի սույն հատորը նվիրված է Թուրքիայի Հանրապետության ներքաղաքական գործընթացների և աշխարհաքաղաքական մի շարք կարևոր հիմնահարցերի քննությանը: Համարն ընդգրկում է Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության, գաղափարախոսական առանձնահատկությունների ու միտումների մասին վերլուծություններ:

  • Volume VII(1,2)
    Vol 7 No 1-2 (2018)

    The current issue of the “Contemporary Eurasia” VII (1, 2) is devoted to the ongoing developments and processes in the Eurasia and their impact on the region. The volume includes analyses of the security issues, key political developments and transitions in the Middle East and Caucasus.

  • Volume VI (1)
    Vol 6 No 1 (2017)

    The current issue of the “Contemporary Eurasia” VI (1) is devoted to the ongoing developments and processes in the Eurasia. The volume includes analyses of the key political developments, economic and security issues in the Middle East, South Caucasus and Central Asia. The volume also contains references on roundtable discussions at the Institute of Oriental Studies NAS RA.

  • Volume IV (2)
    Vol 4 No 2 (2015)

    «ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականի այս համարն ընդգրկում է արաբական աշխարհի առանցքային հիմնախնդիրներին նվիրված ուսումնասիրություններ: Հոդվածների հեղինակների կողմից քննարկվում են նաև սիրիական ճգնաժամի համատեքստում քրդական և ալևիական գործոններով պայմանավորված քաղաքական գործընթացներն ու վերափոխումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների վրա:

  • Volume V (1)
    Vol 5 No 1 (2016)

    «Ժամանակակից Եվրասիա» գիտական պարբերականի V(1) համարը նվիրված է Եվրասիական տարածաշրջանում ընթացող զարգացումներին և տարածաշրջանի վրա դրանց ազդեցության ուսումնասիրությանը։ Հատորում ընդգրկված հոդվածները վերաբերում են Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի առանցքային քաղաքական գործընթացներին, տնտեսական ու անվտանգության հիմնախնդիրներին, ներքաղաքական վերափոխումներին:

  • Volume III (1)
    Vol 3 No 1 (2014)

    The current volume of the “Contemporary Eurasia” includes analysis ofthe key issues and the ongoing political processes in the Middle East. The articles deal with the geopolitical challenges, intraregional transforma­tion s in the South Caucasus and Central Asia in the post-Soviet period and their impact on regional developments. The volume may be of interest for scholars, politologist, experts and stu­dents.