Armenian aborigene grape varieties identification and genetic diversity assessment by 48 SNP markers set for grapevine
Keywords:
Խաղող- SNP-սորտային նույնականացում-գենետիկա
Abstract
Հայաստանի տարածքը բնորոշվում է խաղողի տեղական սորտերի հարուստ բազմազանությամբ, որը ձևավորվել է երկարամյա բնական հիբրիդացման, մուտացիաների և սելեկցիայի արդյունքում: Բազմաթիվ սորտեր ունեն արժեքավոր գենետիկական պոտենցիալ: Հայաստանի խաղողի սորտերի և դրանց վայրի ցեղակիցների գենետիկական բազմազանությունը բավարար ուսումնասիրված չէ, այդ իսկ պատճառով հատկապես կարևորվում է վերջիններիս մոլեկուլային գենետիկական ուսումնասիրությունը: Իրականացվել է խաղողի 64 սորտերի և Vitis sylvestris 14 պոպուլյացիաների գենոտիպավորում 48 SNP մարկերների կիրառմամբ: