Changes in polyphos-phoinositides content in nuclear membranes of rat liver and thymus cells under the action of cisplatin

  • E. S. GEVORGYAN Yerevan State University, Chair of Biophysics
  • ZH. V. YAVROYAN Yerevan State University, Chair of Biophysics
  • A. G. HOVHANNISYAN Yerevan State University, Chair of Biophysics
  • N. R. HAKOBYAN Yerevan State University, Chair of Biophysics
Keywords: Կորիզաթաղանթներ – պոլիֆոսֆոինոզիտիդներ – ցիսպլատին

Abstract

Հետազոտվել է առնետների լյարդի և ուրցագեղձի բջիջների կորիզաթաղանթի պոլիֆոսֆոինոզիտիդների բաղադրությունը ցիսպլատինի in vivo ազդեցության դեպքում: Ցույց է տրվել, որ ստուգիչ տարբերակներում մոնոֆոսֆոինոզիտիդների տոկոսային բաղադրությունը ամենաբարձրն է (41-42 %), իսկ տրիֆոսֆոինոզիտիդներինը` նվազագույնը (մոտ 26 %) նշված հյուսվածքների կորիզաթաղանթի պատրաստուկներում: Ցիսպլատինի ներարկումը բերում է մոնոֆոսֆոինոզիտիդների քանակության մոտ 30 %-ով նվազման լյարդի և ավելի քան 10 %-ով նվազման` ուրցագեղձի կորիզաթաղանթների պատրաստուկներում: Մոնոֆոսֆոինոզիտիդների թվաքանակի նվազումը ուղեկցվում է տրիֆոսֆոինոզիտիդների թվաքանակի մեծացմամբ ինչպես լյարդի, այնպես էլ ուրցագեղձի կորիզաթաղանթներում: Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ կորիզաթաղանթների լիպիդների մետաբոլիզմի ճնշման ֆոնի վրա, որը պայմանավորված է ցիսպլատինի in vivo ազդեցությամբ և ուղեկցվում է ֆոսֆոլիպիդների գրեթե բոլոր ֆրակցիաների թվաքանակի նվազմամբ,  տրիֆոսֆոինոզիտիդ/մոնոֆոսֆոինոզիտիդ փոխհարաբերությունը զգալիորեն աճում է: Սա նշանակում է, որ հակաուռուցքային դեղամիջոց ցիսպլատինը կարող է ներազդել առնետների լյարդի և ուրցագեղձի բջջակորիզներում ընթացող ֆոսֆոինոզիտիդային մետաբոլիկ ուղու գործունեության վրա:

Author Biographies

E. S. GEVORGYAN, Yerevan State University, Chair of Biophysics

Է. Ս. Գևորգյան

gevorgyan_emil@yahoo.com

ZH. V. YAVROYAN, Yerevan State University, Chair of Biophysics

Ժ. Վ. Յավրոյան

A. G. HOVHANNISYAN, Yerevan State University, Chair of Biophysics

Ա. Գ. Հովհաննիսյան

N. R. HAKOBYAN, Yerevan State University, Chair of Biophysics

Ն. Ռ. Հակոբյան

Published
2014-07-12