Callisia fragrans (Lindl.) Woodson-ի անհող մշակույթ ներմուծման հնարավորությունը և արդյունավետությունը

  • Ա. Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Keywords: Callisia fragrans – հիդրոպոնիկա – լցանյութ – հողային ստուգիչ – էքստրակտիվ նյութեր

Abstract

Բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում ուսումնասիրվել է Callisia fragrans-ի անհող մշակույթ ներմուծման հնարավորությունը և արդյունավետությունը: Փորձարկվել են երեք լցանյութեր` գլաքար, հրաբխային կարմիր խարամ և գլաքարի ու հրաբխային կարմիր խարամի (1:1) խառնուրդ: Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ հիդրոպոնիկայի պայմաններում բույսերն աճել և զարգացել են ավելի ինտենսիվ: Տարբեր լցանյութերում աճեցված բույսերի վերգետնյա թարմ զանգվածը գերազանցել է հողային ստուգիչին 2.4-2.9 անգամ: Հիդրոպոնիկ բույսերն աչքի են ընկել ընձյուղներում էքստրակտիվ նյութերի բարձր ելքով` հողային բույսերի համեմատությամբ 2.2-2.6 անգամ: Դա վկայում է Արարատյան դաշտի պայմաններում այս դեղաբույսի անհող աճեցման հնարավորության և հեռանկարայնության մասին:

Author Biography

Ա. Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

astghik84k@rambler.ru

Published
2014-02-12