The influence of NG-hydroxy-L-arginine on the activity of the urea cycle enzymes

  • H. G. JAVRUSHYAN Yerevan State University, Department of Biochemistry
Keywords: Միզանյութի սինթեզ – NG -հիդրօքսի-L-արգինին – ազոտի մոնօքսիդ – արգինազ

Abstract

L-արգինինի բարդ և յուրօրինակ մետաբոլիկ ուղում գործող արգինազ և NO-սինթազ ֆերմենտների փոխհարաբերություններում կան չբացահայտված կողմեր: Աշխատանքի նպատակն է in vitro պայմաններում ուսումնասիրել NG-հիդրօքսի-L-արգինինի (ՀՕԼԱ) ազդեցությունը օրնիթինային ցիկլի ֆերմենտների ակտիվության վրա: Հետազոտությունները ցույց են տվել ՀՕԼԱ-ի արգելակող ազդեցությունը օրնիթինային ցիկլի բոլոր ֆերմենտների վրա լյարդում (բացառությամբ ուրեոթելիկ արգինազի), ակտիվացնող ազդեցությունը արգինինոսուկցինատսինթազ և արգինինոսուկցինատլիազ ֆերմենտների վրա երիկամներում և գլխուղեղում: ՀՕԼԱ-ի ազդեցության տարբերության հայտնաբերումը տարբեր օրգաններում նոր բացահայտում է Lարգինինի նյութափոխանակությունում: Ստացված արդյունքները ցույց են տալիս տարբեր հյուսվածքներում ՀՕԼԱ-ի կարևորագույն դերը միզանյութի սինթեզի մետաբոլիտների (օրնիթին, ցիտրուլլին, արգինին) նյութափոխանակությունում:

Author Biography

H. G. JAVRUSHYAN, Yerevan State University, Department of Biochemistry

Հ. Գ. Ջավրուշյան

hg.javrushyan@ysu.am

Published
2014-02-12