The estimation of Vardenis river’s ecological state by the approaches of EU Water Framework Directiv

  • V. L. ASATRYAN Institute of Hydroecology and Ichthyology of SCZHE NAS RA
Keywords: Սևանա լճի ավազան – Վարդենիս գետ – ԵՄ ՋՇԴ –Զոոբենթոս – Ջրի որակ

Abstract

Աշխատանքում ներկայացված են Վարդենիս գետի ավազանում իրականացված ջրակենսաբանական և ջրամորֆոլոգիական հետազոտությունների հիման վրա ջրի էկոլոգիական վիճակի գնահատման արդյունքները: Հետազոտություններն իրականացվել են ըստ AQEM-ի մեթոդաբանության, որը հիմնվում է ԵՄ ՋՇԴ նորմերի վրա: Զոոբենթոսի տվյալների հիման վրա FBI, BBI և BMWP ինդեքսներով իրականացված գետի ջրի որակի գնահատման արդյունքները ենթարկվել են համեմատական վերլուծության և բացահայտվել է մուլտիհաբիտատ նմուշառման հիման վրա ջրի որակի գնահատման համար առավել հավաստի ինդեքսը:
Արդյունքները ցույց են տալիս, որ կիրառված երեք ինդեքսներից Վարդենիս գետի ջրի որակի գնահատման համար առավել հավաստի է FBI ինդեքսը: Ինդեքսների արժեքները ցույց են տալիս, որ Վարդենիս գետի ջրի որակը ,լավ□ գնահատականից ցածր չէ, սակայն երեք ինդեքսներն էլ ցույց են տալիս, որ ջրի ամենաբարձր որակը միջին հոսանքի հատվածում է (FBI-1.4, BBI-9, BMWP-133), որին հաջորդում է վերին հոսանքի ջրի որակը (FBI-4.8, BBI-7, BMWP-58) և ամենացածրը՝ ստորին
հոսանքում է (FBI-5.35, BBI-4, BMWP-68): Այսպիսի փոփոխությունների հիմնական պատճառը հիդրոմորֆոլոգիական պայմանների հետևանքով անթրոպոգեն ազդեցության չափի տարբերություններն են գետի տարբեր հատվածներում:

Author Biography

V. L. ASATRYAN, Institute of Hydroecology and Ichthyology of SCZHE NAS RA

Վ. Լ. Ասատրյան

vardanasatryan@yahoo.com

Published
2014-02-12