Comprehensive molecular cytogenetic analysis of Barbary macaque (Macaca sylvanus)
Keywords:
Մագրիբյան մակակ – FISH – քրոմոսոմների բազմագույն շերտավոր ներկում – քրոմոսոմների կտրվածքներ
Abstract
Մարդու և կապիկների քրոմոսոմների ծագումը ուսումնասիրվել է քրոմոսոմների համեմատական դիֆերենցիալ գունավորման և ֆլյուորեսցենտային in situ հիբրիդացման (FISH) միջոցով: Քանի որ նշված մոտեցումները միշտ չէ, որ թույլ են տալիս հստակ որոշել կտրվածքների կետերը և ԴՆԹ-ի սպեցիֆիկ հատվածների բաշխումն ու տեղակայումը, տվյալ հետազոտության մեջ Մագրիբյան մակակ (Macaca sylvanus) քրոմոսոմների կրկնակի վերլուծության համար կիրառվել է դիֆերենցիալ FISH-ներկում: Հետաքրքրական է, որ արդյունքները համընկնում են այլ մակակների նախորդ հետազոտությունների արդյունքներին` հաստատելով Ceropithecoidae ներսում խոշոր ձևաբանական փոփոխություններին հանգեցնող գենետիկական տարբերությունների հետագա ուսումնասիրության անհրաժեշտությունը: