Lactobacillus acidophilus Er-2 -ի և էլեուտերոկոկի համատեղ ազդեցությունը խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշի արյան հիմնային ֆոսֆատազ ֆերմենտի ակտիվության վրա հիպոկինեզիայի պայմաններում

  • Ա. Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Keywords: Հիպոկինեզիա – հիմնային ֆոսֆատազ – հանքային փոխանակություն – Lactobacillus acidophilus Er-2 – էլեուտերոկոկ

Abstract

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիպոկինեզիայի պայմաններում պահվող 20 օրական և 4 ամսական ցլիկների արյան մեջ հիմնային ֆոսֆատազ ֆերմենտի ակտիվությունը ավելացել է: Կարելի է ենթադրել, որ օրգանիզմում հանքային փոխանակության շեղումներն առաջացնում են փոփոխություններ հենաշարժողական համակարգում, ինչն ի վերջո հանգեցնում է ոսկրային համակարգի հանքային հագեցվածության նվազմանը, նրա դեկալցինացմանը և ռեզորբտիվ գործընթացների ակտիվացմանը: Իսկ էլեուտերոկոկի մզվածքի և L. acidophilus Er-2-ի պատրաստուկը դրական ազդեցություն ունի հիպոկինեզիայի պայմաններում
գտնվող կենդանիների արյան հիմնային ֆոսֆատազ ֆերմենտի ակտիվության վրա, ինչը մեզ թույլ է տալիս առաջարկել Էլեուտերոկոկի մզվածքի և L. Acidophilus Er-2-ի օգտագործումը արդյունաբերական հիմունքներով պահվող գյուղատնտեսական կենդանիների մատղաշի ինտենսիվ աճեցման պայմաններում:

Author Biography

Ա. Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան

achonagrigoryan@mail.ru

Published
2014-02-12