Հայաստանում վայրի աճող Ziziphora clinopodioides Lam բուսատեսակի հումքային պաշարների ուսումնասիրումը, մշակման հնարավորությունները և մանրադիտակային ուսումնասիրությունը

  • Ն. Բ. ՉԻՉՈՅԱՆ Մ.Հերացու անվան ԵՊԲՀ Ֆարմակոգնոզիայի ամբիոն
  • Կ. Հ. ԴՈՒՄԱՆՅԱՆ Մ.Հերացու անվան ԵՊԲՀ Ֆարմակոգնոզիայի ամբիոն
  • Հ. Մ. ԳԱԼՍՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ Հիդրոպոնիկ պրոբլեմների ինստիտուտ
  • Գ. Ռ. ՈՒԼԻԽԱՆՅԱՆ Մ.Հերացու անվան ԵՊԲՀ Բժշկական Ֆիզիկայի ամբիոն
  • Ղ. Ի. ՈՒԼԻԽԱՆՅԱՆ ՀՀ Առողջապահության նախարարություն
Keywords: Ուրցադաղձ վայրի ռեհանաուրցանման – հողային և անհող մշակույթ – մանրադիտակային վերլուծություն

Abstract

Հետազոտվել է 2013 թ.ապրիլ-հուլիս ամիսներին ծաղկման փուլում Գեղամա լեռնաշղթայի արևելյան և հարավ-արևմտյան լանջերին հարող շրջաններում (Գեղարքունիք, Կոտայք` Հանքավան, Ողջաբերդ) և Թեքսարի լեռնաճյուղի նախալեռնային գոտում վայրի աճող, ինչպես նաև` հողային և անհող պայմաններում մշակվող ուրցադաղձ ռեհանաուրցանման տեսակից (Ziziphora clinopodioides Lam.) մթերված խոտը: Վերը նշված շրջաններում հայտնաբերվել են վայրի աճող
Z.clinopodioides- ի պոպուլյացիաները և որոշվել է նրանց հումքային պաշարների խտությունը: Հետազոտվող բոլոր նմուշների մանրադիտակային ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ, Z.clinopodioides տեսակից մթերված հումքերը` աճման բնակլիմայական պայմաններից և մշակման առանձնահատկություններից անկախ, հյուսվածաբանորեն համարժեք են: Z. clinopodioides բույսը մշակույթ ներդնելով, կարելի է պահպանել տեսակի անատոմիական առանձնահատկությունները և հաջողությամբ իրականացնել հումքի ստանդարտավորման գործընթացը:

Author Biography

Ն. Բ. ՉԻՉՈՅԱՆ, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ Ֆարմակոգնոզիայի ամբիոն

n.chichoyan @mail.ru

Published
2014-02-12