Gender-related differences of physical parameters of rat erythrocyte membranes

  • G. V. SAHAKYAN Yerevan State Medical University, Scientific Research Center, Laboratory of Biochemical and Biophysical Investigations
  • G. G. ARTSRUNI Yerevan State Medical University, Scientific Research Center, Laboratory of Biochemical and Biophysical Investigations
  • G. A. POGHOSYAN Yerevan State Medical University, Scientific Research Center, Laboratory of Biochemical and Biophysical Investigations
Keywords: Սեռ-կախյալ տարբերություններ – էրիթրոցիտային թաղանթներ – մեմբրանի կառուցվածք

Abstract

Սպեկտրաֆլյուրոմետրային մեթոդով հետազոտվել են արական և իգական սեռի առնետների էրիթրոցիտային ստվերների որոշ կենսաֆիզիկական չափանիշները՝ ֆլյուրեսցենտային զոնդերի՝ ԱՆՍ-ի և պիրենի, կիրառմամբ: Ստացված տվյալների համաձայն, իգական սեռի առանձնյակների էրիթրոցիտային թաղանթների բացասական լիցքն ավելի մեծ է, քան արականների մոտ, սակայն ծայրամասայի սպիտակուցների՝ լիպիդային երկշերտի հետ կապի ուժն ավելի մեծ է արական սեռի
առնետների էրիթրոցիտների թաղանթներում: Թաղանթների մածուցիկությունը ավելի մեծ է իգական սեռի առանձնյակների մոտ, այն դեպքում, երբ լիպիդների փաթեթավորման կոմպակտությունն ավելի փոքր է, քան արական սեռի առնետների էրիթրոցիտային թաղանթներում: Ընդ որում, միկրոմածուցիկությունը արական առնետների էրիթրոցիտային թաղանթներում ավելի մեծ է: Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ առկա են էական կառուցվածքային և ֆունկցիոնալ տարբերություններ արական և իգական սեռի առնետների էրիթրոցիտային թաղանթների միջև, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ֆարմակակինետիկական և
ֆարմակադինամիկական հետազոտությունների ժամանակ:

Author Biographies

G. V. SAHAKYAN, Yerevan State Medical University, Scientific Research Center, Laboratory of Biochemical and Biophysical Investigations

Գ. Վ. Սահակյան

gogs@doctor.com

G. G. ARTSRUNI, Yerevan State Medical University, Scientific Research Center, Laboratory of Biochemical and Biophysical Investigations

Գ. Գ. Արծրունի

gogs@doctor.com

 

G. A. POGHOSYAN, Yerevan State Medical University, Scientific Research Center, Laboratory of Biochemical and Biophysical Investigations

Գ. Ա. Պողոսյան

gogs@doctor.com

Published
2014-02-12