Association of the complement factor H gene variants and ischemic stroke in Armenian population

  • A. S. STEPANYAN Institute of Molecular Biology NASciences of RA
Keywords: Իշեմիկ կաթված – կոմպլեմենտի H գործոն – եզակի նուկլեոտիդային պոլիմորֆիզմներ

Abstract

Կոմպլեմենտի H գործոնը կոմպլեմենտի ակտիվությունն այլընտրանքային ճանապարհով կարգավորող սպիտակուց է: H գործոնի գենում եզակի նուկլեոտիդային պոլիմորֆիզմները ասոցիացված են տարբեր բորբոքային և նորանոթային հիվանդությունների հետ: Այս հետազոտության նպատակն էր բացահայտել հայկական պոպուլյացիայում H գործոնի գենի rs800292, rs1061170, rs434535 եզակի նուկլեոտիդային պոլիմորֆիզմների հնարավոր ասոցիացումը իշեմիկ կաթվածի հետ: Այդ նպատակով իրականացվել է նշված պոլիմորֆիզմների 136 իշեմիկ կաթվածով հիվանդների և 225 առողջների PCR-SSP մեթոդով ԴՆԹ նմուշների գենոտիպավորում: Ստացված տվյալների վիճակագրական վերլուծությունը կատարվել է Պիրսոնի χ 2 տեստով: Մասնավորապես ցույց է տրվել, որ հայկական պոպուլյացիայում կոմպլեմենտի H գործոնի գենի rs1061170*C և rs424535*A մինորային ալելները հանդիսանում են ռիսկի, իսկ rs800292*A մինորային ալելը պաշտպանիչ գործոններ իշեմիկ կաթվածի համար: Համաձայն ստացված ար□դյունքների H գործոնի գենի rs800292, rs1061170, rs434535 եզակի նուկլեոտիդային պոլիմորֆիզմները
ներգրավված են իշեմիկ կաթվածի պատոգենեզում:

Author Biography

A. S. STEPANYAN, Institute of Molecular Biology NASciences of RA

Ա. Ս. Ստեփանյան

Published
2014-02-12