Որոշ ծանր մետաղների տարաբաշխումը ջուր – հող – բույս էկոհամակարգերում Հայկական ԱԷԿ-ի տեխնածին գոտիներում

  • Լ. Մ. ՂԱԼԱՉՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Ա. Զ. ԱՍԱՏՐՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Keywords: ՀԱԷԿ – ծանր մետաղներ – ջուր – հող – բույս –կուտակում

Abstract

Ուսումնասիրվել են Հայկական ԱԷԿ-ի տեխնածին 2-15 կմ, 30 կմ շառավղով գոտիների և ՀՊԻ-ի Դիլիջանի անտառային փորձակայանի (ֆոնային գոտի) բնական ջրերում (Հրազդան և Մեծամոր գետեր, Ակնալիճ), գորշ կարբոնատային, անտառային դարչնագույն հողերում, բույսերում (կենսածառի տերևներ, հացազգի խոտաբույսեր, ծիրան, թութ) որոշ ծանր մետաղների (ԾՄ) (Pb, Mn, Ni, Co, Mo, V, Cr, Cu) կուտակման օրինաչափությունները: Պարզվել է, որ գորշ կարբոնատային
հողերում, հացազգի խոտաբույսերում և ծառապտուղներում Ni-ի, Cr-ի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունները (ՍԹԽ)-ն: Մշակվել են էկոլոգիապես անվտանգ գյուղա-տնտեսական մթերքների ստացման գործնական առաջարկներ:

Published
2014-02-12