Скрининг генотоксических эффектов вод рек бассейна оз. Севан с помощью растительной тест-системы – традесканции.
Keywords:
Տրադեսկանցիա (02 կլոն) – գենաթունաբանություն – ռեցեսիվ մուտացիոն դեպքեր (ՌՄՍ) – ջրի աղտոտում
Abstract
Կատարվել է Սևանա լճի ջրերի` թերակղզու և Շորժա գյուղից հարավ ընկած տարածքից, ինչպես նաև լիճ թափվող Գավառագետ և Ձկնագետ գետերից վերցված նմուշների գենաթունաբանական ուսումնասիրություն բուսական թեստ-օբյեկտ` տրադեսկանցիայի (02 կլոն) կիրառմամբ: Դիտվել է տրադեսկանցիայի առէջաթելերի մազիկների ռեցեսիվ մուտացիոն դեպքերի (ՌՄԴ) հաճախականության հավաստի բարձրացում Գավառագետ, Ձկնագետ գետերի ջրերի նմուշներով մշակված բույսերի մոտ համեմատած ստուգիչի և մյուս նմուշների հետ: Բացահայտվել է բարձր դրական կորելյացիա ՌՄԴ մակարդակի և որոշ քիմիական էլեմենտների (Si, P,Al, Mn, Fe) խտությունների միջև: Ստացված տվյալները ցույց են տալիս, որ տրադեսկանցիայի (02 կլոն) թեստ-համակարգը կարող է կիրառվել բնական ջրային ռեսուրսների աղտոտվածության էկոթեստավորման համար: