Ուսանողների կենտրոնական հեմոդինամիկայի ռեակցիայի առանձնահատկությունները վելոէրգոմետրիական ծանրաբեռնվածության պայմաններում

  • Է. Ս. ԳԵՎՈՐԳՅԱՆ Երևանի պետհամալսարան, Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
  • Ս. Մ. ՄԻՆԱՍՅԱՆ Երևանի պետհամալսարան, Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
  • Հ. Տ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Երևանի պետհամալսարան, Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
Keywords: Վելոէրգոմետրային ֆիզիկական ծանրաբեռնվածություն – զարկերակային ճնշում – գործառական վիճակի ցուցիչ – հարմարողականության պոտենցիալ – դիմացկունության ցուցիչ

Abstract

Ուսումնասիրվել են ուսանողների կենտրոնական հեմոդինամիկայի ցուցանիշների փոփոխությունները չափակարգված վելոէրգոմետրային ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում: Վելոէրգոմետրային ծանրաբեռնվածությունը հանգեցնում է կարդիոհեմոդինամիկայի ցուցանիշների փոփոխությունների, որը պայմանավորված է սիմպաթիկ օղակի ակտիվության մեծացմամբ: Ֆիզիկա-կան ծանրաբեռնվածությունից հետո ուսանողների հետազոտված ցուցանիշների
որոշակի բարձր մակարդակը վկայում է սիրտ-անոթային համակարգի ցածր հարմարողականհնարավորությունների մասին և պայմանավորված է ուսանողների անբավարար մարզվածությամբ, լարվածությամբ և թերշարժունությամբ:

Published
2014-02-12