Ծանր մետաղների պարունակությունը սննդային նշանակություն ունեցող որոշ բուսատեսակներում Արցախի Հանրապետության Դրմբոնի և Կաշենի մետաղահանքերին կից տարածքներում

  • Տ. Ա. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ Հայաստանի ազգային ագրարային համալսարան
  • Ս. Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Keywords: Մետաղահանքեր – մշակովի և բնական բուսատեսակներ – ծանր մետաղների պարունակություն

Abstract

2011 թ. գերմանական արտադրության X-5OOXRF դրեյֆային դետեկտորի (անալիզատոր SDD) միջոցով որոշվել է մի շարք քիմիական տարրերի պարունակությունն Արցախի Հանրապետության Դրմբոնի և Կաշենի մետաղահանքերին կից տարածքներում աճող սննդային նշանակություն ունեցող տարբեր բուսատեսակներում: Պարզվել է, որ շահագործվող հանքերից, հանքահարստացման ֆաբրիկաներից և պոչամբարներից մոտ 300 մ և ավելի հեռավորության շառավիղում մշակվող և բնական բույսերի մեջ ծանր մետաղների վտանգավոր կոնցենտրացիաներ չեն հայտնաբերվել, իսկ Hg-ը, Cd-ը և As-ը դրանցում առհասարակ բացակայել են:

Author Biography

Տ. Ա. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան

jhangiryan@mail.ru

Published
2018-12-24