Կենսահումուսի ֆոնի վրա բնական հանքային հումքատեսակների տարբեր չափաքանակների տնտեսական արդյունավետությունը լոլիկի դաշտերում

  • Մ. Հ. ԳԱԼՍՏՅԱՆ Հայաստանի ազգային ագրարային համալսարան
  • Լ. Լ. ՍԻՄՈՆՅԱՆ Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Keywords: Կենսահումուս – լոլիկի – բնական հանքային հումքատեսակներ (ցեոլիտ, բենտոնիտ, հրաբխային խարամ) – տնտեսական արդյունավետություն – զուտ եկամուտ

Abstract

Բերված են 2012-2015 թթ. ընթացքում կատարված դաշտային փորձերի արդյունքները, որոնցով բացահայտվել է, որ կենսահումուսի (6 տ/հա) ֆոնի (6 տ/հա) վրա բնական հանքային հումքա-տեսակների ցեոլիտի և բենտոնիտի դեպքում 6 տ/հա, իսկ հրաբխային խարամի 9 տ/հա նորմաները ապահովել են ամենաբարձր էկոլոգա-տոքսիկոլոգիական արդյունավետությունը, որոնց ազդեցությունից համապատասխանաբար ստացվել է 568,2, 625,0 և 566,3 ց/հա լոլիկի բարձրորակ բերք և ծախսված յուրաքանչյուր դրամի հաշվով` 1,8, 2,0 և 2,1 դրամ լրացուցիչ շահույթ: Միևնույն ժամանակ պարզվել է, որ նշված հումքատեսակները բարերար ազդեցություն են թողել տեխնածին գոտու վարելահողերում, բացասական հետևանքները մեղմելու և ագրոէկոհամակարգերի կայունությունը բարձրացնելու վրա: 

Author Biography

Լ. Լ. ՍԻՄՈՆՅԱՆ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան

lilit.simonyan888@gmail.com

Published
2018-10-24