Հոմեոպաթիայի տեսական հիմնավորման հայեցակարգ

  • Ռ. Հ. ՀԱԿՈԲՅԱՆ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան
Keywords: Հոմեոպաթիա – ջրածնական կապ – կոմպլեմենտարություն – կլատրատներ

Abstract

Սույն հոդվածում առաջարկվում է հոմեոպաթիայի տեսական հիմնավորման հայեցակարգ: Ջրի մոլեկուլների կողմից ջրածնական կապերի շնորհիվ լուծված նյութի մոլեկուլները ներառնվում են դրանց նկատմամբ տարածական, էլեկտրամագնիսական և այլ տեսակետներից կոմպլեմենտար (ներդաշնակ) հիդրոբյուրեղավանդակների մեջ: Առաջացած կլատրատները (գերմոլեկուլներ) ուժեղ թափահարումից կոտրատվում են և մոլեկուլների դուրս գալուց և դրանց վերջնական հեռացումից (նոսրացում) հետո որոշ ժամանակ իրենց կայունությունն ու ներդաշնակությունը պահպանած կլատրատների բեկորները օրգանիզմում հեշտությամբ հավաքվում են նույնանման նյութերի մոլեկուլների շուրջը և կլատրատների տեսքով արտաքսում օրգանիզմից:

Author Biography

Ռ. Հ. ՀԱԿՈԲՅԱՆ, Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան

rune39@mail.ru

Published
2018-05-21