Կոկռոշենու և հաղարջենու մշակովի տեսակների սնկային հիվանդությունների ուսումնասիրությունն Արցախում

  • Գ. Գ. ՄԱՐԳԱՐՅԱՆ Արցախի պետական համալսարան
Keywords: Արցախ – տեր-բույս – մակաբույծ սնկեր – սնկային հիվանդություններ

Abstract

Արցախում կատարված հետազոտական աշխատանքների արդյունքում (2014-2017թթ.) հայտնաբերվել ու իդենտիֆիկացվել են կոկռոշենին և հաղարջենին ախտահարող 8 տեսակի սնկային հիվանդություն /ալրացող, անտրակնոզ, սեպտորիոզ, ժանգասունկ, մոխրագույն և մոնիլինային փտում, ասկոխիտոզ, թառամում/: Պարզաբանվել են նշված սնկերի զարգացման կենսաբանական առանձնահատկությունները, տեր-բույսերի ընկալունակությունը հիվանդածին սնկերի նկատմամբ և հարմարվածությունն Արցախի բնակլիմայական պայմաններին:

Author Biography

Գ. Գ. ՄԱՐԳԱՐՅԱՆ, Արցախի պետական համալսարան

gayanegeorgevna1981@mail.ru

Published
2017-12-20