Հոլշտին և ֆլեկվի ցեղերի երրորդ ծնի կովերի արտակազմվածքի առանձնահատկությունները, կապը կաթնային մթերատվության հետ

  • Մ. Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Keywords: Համակազմվածք – արտակազմվածք – մարմնամասեր – հարաբերակցություն

Abstract

Հետազոտությունը կատարվել է 2016 թ. ՀՀ Սյունիքի տարածաշրջանի «Վամաքս» ՍՊԸ կաթնային համալիրում, որի համար Հոլշտին և Ֆլեկվի ցեղերից կազմվել է երկու խումբ: Ներկրված շուրջտարյա մսուրային պահվածքի պայմաններում փորձնական խմբերի կովերը կերակրվել ու խնամվել են պահվածքի միանման պայմաններում: Երրորդ լակտացիայի 305 օրվա ընթացքում Հոլշտին ցեղի կովերի մոտ կենդանի զանգվածը 649,5 կգ էր, կթի քանակը` 7712 կգ, յուղի պարունակությունը 3,75 %, իսկ Ֆլեկվի ցեղի կովերի մոտ կենդանի զանգվածը 617,5 կգ էր, կիթը` 5116 կգ և յուղը` 4,0 %, սպիտակուցի պարունակությունը` համապատասխանաբար 3,24 % և 3,41 %:Կովերի կթի քանակի և կրծքի փաթի միջև բավարար համահարաբերակցության գործակից դրսևորվել է Հոլշտին ցեղի կովերի մոտ` r=0,763, իսկ Ֆլեկվի ցեղի կովերի համահարաբերակցության գործակիցն ընդհակառակը ցածր էր` r = 0,20:

Author Biography

Մ. Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան

marinehovhannisyan1974@mail.ru

Published
2017-12-20