Արհեստական ռադիոնուկլիդների կուտակումը գանգուր կաղամբում հիդրոպոնիկական տարբեր համակարգերի և հողի պայմաններում

  • Լ. Մ. ՂԱԼԱՉՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Զ. Ս. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Ա. Հ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Ա. Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Բ. Թ. ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Թ. Ս. ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Keywords: Գանգուր կաղամբ – արհեստական ռադիոնուկլիդներ – ցողաջրաշիթային և դասական հիդրոպոնիկա – հող

Abstract

Ուսումնասիրվել են արհեստական ռադիոնուկլիդների (ՌՆ)` 90Sr, 137Cs կուտակման առանձնահատկություններն Արարատյան դաշտի ցողաջրաշիթային, դասական հիդրոպոնիկայի և հողի պայմաններում մշակված գանգուր կաղամբում (կալե) (Brassica oleracea var. sabellica L.): Պարզվել է, որ ցողաջրաշիթային հիդրոպոնիկայի պայմաններում աճեցված բույսերը 90Sr-ի և 137Cs-ի պարունակությամբ զիջել են դասական հիդրոպոնիկայի մշակաբույսերին 1,2-1,3 և 1,1-1,2 անգամ, իսկ հողային մշակաբույսերին՝ 1,8-2,0 և 1,4-1,5 անգամ: Այսինքն, ցողաջրաշիթային հիդրոպոնիկ եղանակն ապահովել է ռադիոէկոլոգիապես առավել անվտանգ բուսահումքի ստացում, քան դասական հիդրոպոնիկան և հողը: Միաժամանակ, գանգուր կաղամբի բուսահումքում վերահսկվող արհեստական ՌՆ-ի (90Sr, 137Cs) պարունակությունը չի գերազանցել ՍԹԽ-ն:

Author Biography

Լ. Մ. ՂԱԼԱՉՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

lauraghalachyan@yahoo.com

Published
2017-12-20