Անգինայով հաճախակի հիվանդացող երեխաների ֆիզիոլոգիական որոշ ցուցանիշների փոփոխությունները տարվա ընթացքում

  • Լ. Է. ՂՈՒԿԱՍՅԱՆ ԵՊՀ, Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
  • Կ. Ռ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՊՀ, Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
  • Ս. Մ. ՄԻՆԱՍՅԱՆ ԵՊՀ, Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
  • Ա. Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆ ԵՊՀ, Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
Keywords: Սրտի կծկումների հաճախություն – անոթազարկային ճնշում

Abstract

Տարեցտարի աճում է անգինայով հաճախակի հիվանդացող երեխաների քանակը: Չնայած ավանդական բժշկության կողմից օգտագործվող կազդուրիչ և առողջարարական միջոցառումներին, անգինայով հաճախակի հիվանդացող երեխաների խնդիրները մնում են բավականին սուր: Ուսումնասիրվել է անգինայով հաճախակի հիվանդացող երեխաների հեմոդինամիկական և ֆիզիոլոգիական ցուցանիշների փոփոխություններն օրական, շաբաթական և տարեկան ծանրաբեռնվածության պայմաններում: Որոշվել են հեմոդինամիկայի հիմնական ցուցանիշները (սրտի կծկումների հաճախություն, անոթազարկային ճնշում, արյան րոպեական ծավալ): Առավել արտահայտված փոփոխություններն առկա են հաճախակի հիվանդացող երեխաների մոտ: 

Published
2017-10-20