Հողի նախացանքային մշակման ձևերի, պարարտացման և ադսորբենտների կիրառման ազդեցությունը աշնանացան ցորենի բերքատվության վրա

  • Վ. Ա Պապիկյան
  • Ռ. Ռ. Մանուկյան
  • Ս. Լ. Աթալյան
Keywords: Հողի մշակման ձևեր – պարարտանյութ – ադսորբենտ – բարելավում – աշնանացան ցորեն – բերքատվություն

Abstract

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի շագանակագույն հողերում անջրդի պայմաններում ուսումնասիրվել է հողի նախացանքային մշակման տարբեր եղանակների (սովորական վար և սկավառակում), պարարտացման` P90K60 (ֆոն) + գոմաղբ + շլակ 20 տ/հա + N60 կգ/հա ազդեցությունը հողում խոնավության կուտակման և աշնանացան ցորենի բերքատվության վրա: Երեք տարիների ուսումնասիրությունների արդյունքում լավագույն տարբերակը համարվել է ֆոն (P90K60) + գոմաղբ 30 տ/հա + շլակ 20 տ/հա + N60 կգ/հա (սնուցման ձևով) չափաքանակը, որն անջրդի պայմաններում ապահովել է 32.1 ց/հա հատիկի բերք:

Published
2017-10-20