Հիպոթալամուսի պրոլինով հարուստ պեպտիդ GX-NH2 -ի ազդեցությունը պլազմային հեմոստազի վրա հիպոկոագուլացման պայմաններում

  • Զ. Խ. ՊԱՐՈՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ Հ.Ք. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտ
  • Լ. Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՀ ԳԱԱ Հ.Ք. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտ
  • Ռ. Մ. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ Հ.Ք. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտ
Keywords: Պրոլինով հարուստ պեպտիդ – հիպոկոագուլացում – հակահեպարինային ակտիվություն

Abstract

Ուսումնասիրվել է հիպոթալամուսի պրոլինով հարուստ պեպտիդ (ՊՀՊ)` GX-NH2 –ի ազդեցությունն արյան պլազմայի մակարդելիության մի շարք ցուցանիշների վրա հեպարինով առաջացրած հիպոկոագուլացման պայմաններում: Հետազոտությունները կատարվել են ստուգիչ, հեպարինացված և հեպարինացված + GX-NH2 կենդանիների խմբերում: Ստացված տվյալների համեմատական վերլուծություն կատարելիս պարզվել է, որ ստուգիչ փորձերի համեմատ հեպարինացված կենդանիների արյան մակարդման ընդհանուր ժամանակը երկարում է 38 %-ով, իսկ հեպարինացված և GX-NH2 ներարկած կենդանիների մոտ` ընդամենը 10 %-ով, ռեկալցիֆիկացման ժամանակը առաջին դեպքում երկարում է 47, 5%-ով, իսկ երկրորդում` 29,4 %-ով: Պրոտրոմբինային ժամանակն հեպարինացված կենդանիների մոտ երկարանում է 100 %-ով, իսկ GX-NH2-ի ներարկումից հետո` 45 %-ով: Ֆիբրինոգենի քանակը չի փոխվում հեպա-րինացված կենդանիների մոտ և 12 %-ով ավելանում է ՊՀՊ-ի ներարկումից հետո: Ստացված տվյալները վկայում են ՊՀՊ GX-NH2-ի հակահեպարինային ակտիվության մասին և մեկ անգամ ևս հաստատում նրա մակարդիչ հատկությունը:

Published
2017-10-20