Կենսացենոզից անջատած Bacillus thuringiensis տեսակի միջատասպանների չափագրական որոշ ցուցանիշներն ու կենսաբանական արդյունավետությունը կաղամբի ցեցի և ճերմակաթիթեռի թրթուրների դեմ պայքարում

  • Հ. Լ. ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն
  • Ա. Մ. ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն
  • Մ. Ա. ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն
Keywords: Բակտերիական միջատասպաններ – կաղամբի ցեցի և կաղամբի ճերմակաթիթեռի թրթուրներ – կենսաբանական արդյունավետություն

Abstract

Լաբորատոր ուսումնասիրություններով պարզվել է, որ մեր կողմից կենսացենոզից անջատված բակտերիական BtTSS-33 միջատասպանի վեգետատիվ բջիջները, սպորները եւ բյուրեղային մասնիկները միջին չափերով գերազանցում են BtTSS-26 շտամին: Կատարված գիտափորձերի արդյունքներից պարզվել է, որ կաղամբի ցեցի և ճերմակաթիթեռի թրթուրների դեմ առանձին-առանձին փորձարկված BtTSS-26-ի և BtTSS-33-ի կուլտուրալ հեղուկները ցուցաբերել են բարձր արդյունավետություն: Հաստատվել է նաև, որ թրթուրների մահացածությունը բակտերիական հարուցիչների ազդեցության արդյունք է:

Published
2017-07-19