Հայաստանի ճպուռների (Odonata, insecta) հայերեն անվանումները

  • Վ. ՅՈՒ. ԱՆԱՆՅԱՆ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
  • Ս. Խ. ՊԻՊՈՅԱՆ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
Keywords: Ճպուռներ – Odonata – Հայաստան – հայերեն անվանումներ

Abstract

Միջազգային փորձի հիման վրա առաջին անգամ մշակվել և ներկայացվում են Հայաստանում հանդիպող ճպուռների կարգին պատկանող 2 ենթակարգի, 9 ընտանիքի, 22 ցեղերի, 60 տեսակի և 11 ենթատեսակի պատկանող տաքսոնների հայերեն անվանումները: Դրանք առաջին հերթին օգտակար կլինեն սովորողների, դասախոսների և բնասերների համար, նաև կնպաստեն ինչպես այդ կենդանիների հանրաճանաչության մեծացմանը, այնպես էլ Հայաստանի ջրային էկոհամակարգերի պահպանությանն ուղղված բնապահպանական միջոցառումների արդյունավետ կազմակերպմանը:

Published
2017-04-19