Արհեստական ռադիոնուկլիդների կուտակումը խաղողի վազում Հայկական ԱԷԿ-ի տեխնածին գոտիներում

  • Լ. Մ. ՂԱԼԱՉՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Ա. Հ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Keywords: ՀԱԷԿ-արհեստական ՌՆ – ոռոգիչ ջուր-հող-խաղողի վազ – կուտակում – գործնական հանձնարարականներ

Abstract

Ուսումնասիրվել են արհեստական ռադիոնուկլիդների (ՌՆ)` 90Sr, 137Cs կուտակման առանձնահատկությունները Արարատյան դաշտի պայմաններում մշակված խաղողի (տեսակ` Ռկածիթելի) վազում (Vitis vinifera L.) Հայկական ԱԷԿ-ի տեխնածին 2-15 կմ, 20 կմ (ք. Աշտարակի տարածք) և 30 կմ (ՀՊԻ-ի տարածք) շառավիղով գոտիներում: Պարզվել է, որ ՀԱԷԿ-ի շրջակա տարածքի ոռոգիչ ջրերը (Մեծամոր գետ), ոռոգելի հողերը (0-30 սմ), խաղողի վազի տերևները և պտուղները ՌՆ-ի պարունակությամբ գերազանցել են Աշտարակի և ՀՊԻ-ի տարածքների նույնատիպ օբյեկտներին: Սա վկայում է կենսոլորտի վրա ՀԱԷԿ-ի տեխնածին ազդեցության մասին: ՀԱԷԿ-ի, Աշտարակի, ՀՊԻ-ի շրջակա տարածքների ագրոհամակեցությունների ոռոգիչ ջուր-հող-խաղողի վազ էկոհամակարգերում ՌՆ-ի պարունակությունը չի գերազանցել ՍԹԽ-ն: Մշակվել են գիտականորեն հիմնավորված գործնական ռադիոպաշտպանական հանձնարարականներ Էկոլոգիապես անվտանգ գյուղատնտեսական սննդամթերքների ստացման համար:

Published
2016-10-17