Խաղողի վազի օիդիում և միլդյու սնկային հիվանդություններով վարակման աստիճանի կախվածությունը պարարտացումից

  • Մ. Ժ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՊՀ , Երևան ՛՛Արարատ՛՛
  • ԼՎ. ՇԱՀԻՆՅԱՆ Երևան ՛՛Արարատ՛՛
  • Տ. Լ. ԽԱՉԱՏՐՅԱՆ Երևան ՛՛Արարատ՛՛
  • Ս. Գ. ՆԱՆԱԳՅՈՒԼՅԱՆ ԵՊՀ
Keywords: Խաղող – օիդիում և միլդյու սնկային հիվանդություններ – պարարտացում –կոնյակի գինենյութ

Abstract

Ուսումնասիրվել է կոնյակի գինենյութի համար մթերվող խաղողի Կանգուն, Ռկածիթելի, Մեղրաբույր սորտերի ողկույզների վարակվածության աստիճանը, ստացված քաղցուների, պատրաստված կոնյակի գինենյութերի որակական և քանակական կազմը` կախված կիրառված տարբեր հանքային պարարտանյութերի համակցություններից և չափաքանակներից: Հետազոտության արդյունքները փաստում են, որ օիդիում և միլդյու սնկային հիվանդություններով խաղողի պտուղների վարակվածության վրա տարբեր պարարտացումներ տարբեր կերպ են անդրադառնում. հատկապես դրական ազդեցություն ունեն PK երկկողմանի և NPK եռակողմ պարարտացումները, որոնք բնութագրվել են պտուղների վարակվածության ցածր բալերով: Հարկ է նշել, որ PK երկկողմանի պարարտացման դեպքում վարակված խաղողի պտուղներն ամենաշատն են պահպանում իրենց տեխնոլոգիական արժեքը, իսկ քաղցուի ելանքի տեսանկյունից ավելի դրական ազդեցություն ունեն NPK պարարտացումները:

Published
2016-07-15