Օրգանիզմի ինտեգրատիվ դաշտի փոփոխությունը թթվածնաքաղցի պայմաններում

  • Մ. Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Երևանի պետհամալսարան, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
  • Ն. ՅՈՒ. ԱԴԱՄՅԱՆ Երևանի պետհամալսարան, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
Keywords: Թթվածնաքաղց – «Բիոսկոպ» – ինտեգրատիվ դաշտի ազդանշան

Abstract

Օրգանիզմներում ֆիզիկաքիմիական գործընթացներին զուգահեռ ձևավորվում են նաև տարբեր բնույթի ինֆորմացիոն ազդանշաններ, որոնք օրգանիզմի տարբեր մակարդակների ֆունկցիոնալ համակարգերի (մոլեկուլային, բջջային, հյուսվածքային, օրգանային) փոխազդեցության արդյունք են: Այդ ազդանշանները օրգանիզմի մակերևույթին որոշակի ինտեգրատիվ դաշտ են առաջացնում, որը հնարավոր է գրանցել հատուկ սարքի` «Բիոսկոպի» միջոցով: Հիպօքսիկ ազդեցության դինամիկայում` տարբեր «բարձրությունների» վրա թթվածնի մասնական ճնշման փոփոխություններին համապատասխան, փոխվում է նաև օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը, հետևաբար, նաև նրա շուրջը ձևավորվող վերոնշյալ դաշտի բնութագիրը, որը կարող է հանդիսանալ այլընտրանքային ոչ կոնտակտային միջոց կենսաբանական համակարգերի ֆունկցիոնալ վիճակների գնահատման համար:

Published
2016-04-15