Աղստև և հախում գետերի փոքր հիդրոէլեկտրակայանների ձկնուղիները և դրանց նշանակությունը ձկնաշխարհի պահպանության համար

  • Ս. Խ. ՊԻՊՈՅԱՆ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
  • Ա. Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, Կենդանաբանության ինստիտուտ
  • Լ. Գ. ԳԱԼՍՏՅԱՆ 3 «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն
  • Ի. Ս. ԳԱԲԱՅԱՆ «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ
Keywords: Ձկնուղիներ – ձկնաշխարհ – փոքր հիդրոէլեկտրակայաններ – Աղստև և Հախում գետեր

Abstract

Ներկայացված է Աղստև և Հախում գետերի ու դրանց ավազանին պատկանող առանձին վտակների ձկնաշխարհի կազմը, ինչպես նաև նկարագրված են այդ գետերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների ջրառի հանգույցներում տեղակայված ձկնուղիները: Բացահայտվել է, որ վերոգրյալ ձկնուղիների էական մասը չի համապատասխանում այդ գետերում մշտաբնակ, ինչպես նաև պարբերաբար միգրացիաներ կատարող ձկնատեսակների կենսական պահանջմունքներին և ֆիզիկական հնարավորություններին: Իրավիճակը շտկելու համար առաջարկվում է շահագործել ձկնուղու նոր մոդել, ինչն էական ներդրում կարող է ունենալ գետերի ձկնային պաշարների և կենսաբազմազանության պահպանման գործում:

Author Biographies

Ս. Խ. ՊԻՊՈՅԱՆ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

s.pipoyan@gmail.com

Ա. Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, Կենդանաբանության ինստիտուտ

biology.arakelyan@gmail.com

Լ. Գ. ԳԱԼՍՏՅԱՆ, 3 «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն

armecofront@gmail.com

Ի. Ս. ԳԱԲԱՅԱՆ, «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ

 inessa.gabayan@hydroenergetica.com

Published
2016-04-15