Սննդալուծույթի խտության ազդեցությունը Callisia fragrans դեղաբույսի արդյունավետության վրա անհող մշակույթի պայմաններում

  • Ա. Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Keywords: Callisia fragrans – անհող մշակույթ – սննդալուծույթ – խտություն – արդյունավետություն

Abstract

Անհող մշակույթի պայմաններում ուսումնասիրվել է Դավթյանի սննդալուծույթի տարբեր խտությունների (0,5 Ն, 0,75 Ն, 1,0 Ն, 1,25 Ն) ազդեցությունը Callisia fragrans դեղաբույսի արդյունավետության վրա: Հետազոտությունների արդյունքում ավելի նոսր սննդալուծույթով սնուցված բույսերի մոտ գրանցվել են դեղահումքի բարձր արդյունավետություն և ֆիզիոլոգիական գործընթացների ակտիվացում: Դեղահումքի բարձր արդյունավետության շնորհիվ էքստրակտիվ նյութերի և դաբաղանյութերի առավելագույն ել ապահովել է 0,5 Ն տարբերակը և գերազանցել մյուսներին համապատասխանաբար 1,1- 2,4 և 1,4-2,2 անգամ: 

Published
2016-04-15