Պղպեղային դաղձի եթերայուղի քանակական և որակական ցուցանիշների համեմատական բնութագիրը աճեցման տարբեր պայմաններում

  • Ս. Խ. ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Ջ. Ս. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Մ. Խ. ԴԱՐՅԱԴԱՐ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Ա. Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Բ. Թ. ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

Аннотация

Հիդրոպոնիկական տարբեր եղանակների (գլանային, ակոսային, համատարած և դասական) կիրառմամբ աճեցված պղպեղային դաղձի (Mentha piperita L.) բուսահումքը չոր քաշով հիմնականում գերազանցում է հողային մշակույթին 1.5-2.7 անգամ: Փորձարկված բոլոր տարբերակներում եթերայուղի սինթեզը առավել ինտեսիվ է ընթացել 3-րդ հարի ժամանակ, իսկ առավելագույն ել (1.6-2.6 անգամ) ապահովել են գլանային և դասական հիդրոպոնիկական համակարգերը: Եթերայուղի որակական ցուցանիշների համեմատությունից երևում է, որ կարևորագույն բաղադրիչ՝ մենթոլ սպիրտի բարձր պարունակություն (71-73%) դիտվել է գլանային, դասական և հողային մշակույթի պայմաններում: Մինչդեռ, իզոմենթոնի բարձր պարունակությամբ (11-15%) աչքի են ընկել ակոսային և համատարած տարբերակները: Գլանային հիդրոպոնիկական համակարգում, վեգետացիոն շրջանի ընթացքում, մենթոլի առավելագույն պարունակություն գրանցվել է սեպտեմբեր ամսին (71%), իսկ ամենացածրը՝ օգոստոս ամսին (40%):

Опубликован
2015-12-14
Раздел
Articles