Աճեցման պայմանների ազդեցությունը ծիրանենու տնկիների ստացման արդյունավետության վրա բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում

  • Գ. Յ. ՊՈՂՈՍՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Keywords: Հիդրոպոնիկա – սննդալուծույթ – լցանյութ – ծիրանենի – պատվաստակալ – տնկի

Abstract

Ծիրանենու տնկիների հիդրոպոնիկ արտադրություն կազմակերպելու նպատակով բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում ուսումնասիրվել է լցանյութերի (հրաբխային կարմիր խարամ, գլաքար, գլաքար+հրաբխային կարմիր խարամ խառնուրդ (1:1 հարաբերությամբ) և Դավթյանի սննդալուծույթի տարբեր խտությունների (0,25 Ն, 0,5 Ն, 0,75 Ն, 1,0 Ն) ազդեցությունը պատվաստակալների և պատվաստված տնկիների աճի և զարգացման վրա: Պարզվել է, որ սերմերի ծլման, պատվաստակալների և պատվաստված տնկիների աճի համար բարենպաստ պայմաններ են ապահովել գլաքարի և հրաբխային կարմիր խարամի 1:1 խառնուրդը և Դավթյանի 0,75 Ն սննդալուծույթը:

Published
2015-12-14