Lactobacillus acidophilus INMIA9602 Er-2-ի և Eleuterococcus extract համատեղ ազդեցությունը չորս ամսական խոճկորների արյան բնական դիմադրողականության ցուցանիշների վրա

  • Ա. Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Keywords: Հիպոկինեզիա – լիզոցիմ –բնական դիմադրողականություն – գլիկոպրոտեիդներ – Lactobacillus acidophilus INMIA 9602 Er-2 – Eleuterococcus extract

Abstract

Հիպոկինեզիայի պայմաններում 4 ամսական խոճկորների մոտ արյան մեջ նվազում` է լիզոցիմի ակտիվությունը և գլիկոպրոտեիդների պարունակությունը, որը վկայում է բնական դիմադրողականության և պատնեշային գործառույթների ընկճման մասին: էլեուտերոկոկի մզվածքի և L. acidophilus INMIA 9602 Er-2-ի համատեղ օգտագործումն ունի դրական ազդեցություն հիպոկինեզիայի պայմաններում բնական դիմադրողականության վերը նշված ցուցանիշների վրա, ինչը թույլ է տալիս առաջարկել պատրաստուկը արդյունաբերական հիմունքներով կիրառել 4 ամսական խոճկորների ինտենսիվ աճեցման և բտման ընթացքում:

Author Biography

Ա. Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան

achonagrigoryan@mail.ru

Published
2015-11-14