Lycium barbarum-ի ազդեցությունը ֆրուկտոզով հարստացված սնունդ ստացող առնետների վնասված նստանյարդի վերականգնման գործառութային ցուցանիշների վրա

  • Լ. Գ. ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ նեյրոէնդոկրին փոխհարաբերությունների լաբորատորիա
Keywords: Նստանյարդի ճմլում-վնասում – ֆրուկտոզ – Lycium barbarum

Abstract

Ֆրուկտոզով հարստացված սնունդ ստացող առնետների մոտ (50% ֆրուկտոզ 9 շաբաթվա ընթացքում) հետազոտվել են հետին վերջույթների շարժողական և զգայական գործառույթների վերականգնման ցուցանիշները նստանյարդի ճմլում-վնասումից հետո: Համաձայն ծալման ռեֆլեքսի թեստի (զգայական գործառույթի քանակական ցուցանիշ)` Ֆրուկտոզ+Ճմլում+Lycium barbarum խմբում վնասված վերջույթի զգայունության վերականգնումը տեղի է ունեցել վնասումից 5 օր անց, մինչդեռ Ֆրուկտոզ+Ճմլում խմբում վերականգնումը դիտվել է վնասումից 18 օր անց: Համաձայն Ֆրուկ-տոզ+Ճմլում+ Lycium barbarum խմբում նստանյարդի ստատիկական ցուցիչի (շարժողական գործառույթի քանակական ցուցանիշ)` զգալի և հավաստի վերականգնում տեղի է ունեցել վնասումից 14 օր անց: Ֆրուկտոզ+Ճմլում խմբում նշված ցուցանիշների դինամիկան վկայում է շարժողական գործառույթի ոչ հավաստի ժամանակավոր վերականգնման և հետագա վատթարացման միտման մասին: Այսպիսով, առնետների նստանյարդի վնասվածքների դեպքում Lycium barbarum-ը (հազազ) գործառութային ելքի բարելավման ներուժ ունեցող միջոց է:

Author Biography

Լ. Գ. ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ նեյրոէնդոկրին փոխհարաբերությունների լաբորատորիա

lilitavetisyan23@mail.ru

Published
2015-11-14