Սնուցման հաճախականության ազդեցությունը Callisia fragrans-ի ֆիզիոլոգա-դեղաքիմիական ցուցանիշների և արդյունավետության վրա անհող մշակույթի պայմաններում

  • Ս. Խ. ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Ա. Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Ջ. Ս. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Բ. Թ. ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Հ. Մ. ԳԱԼՍՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Վ. Գ. ԹԱՔՈՒՇՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Keywords: Հիդրոպոնիկա - Callisia fragrans – արդյունավետություն – սնուցման հաճախականություն

Abstract

Արարատյան դաշտի անհող մշակույթի պայմաններում առաջին անգամ ուսումնասիրվել է սնուցման հաճախականության ազդեցությունը արժեքավոր դեղաբույս բուրավետ կալիզիայի արդյունավետության և ֆիզիոլոգա-դեղաքիմիական առանձնահատկությունների վրա: Պարզվել է, որ դեղաբույսի համար առավելագույն արդյունավետություն ապահովել է սնուցման օրական 2 անգամյա հաճախականությունը: Այս պայմաններում, ի հաշիվ կենսազանգվածի ավելացման, տերևներում և ընձյուղներում էքստրակտիվ նյութերի ելը, փորձարկված մյուս տարբերակների համեմատությամբ, ավելացել է, համապատասխանաբար, 1,1-4,2 և 1,2-4,7 անգամ: Սնուցման հաճախականությունն ազդել է տերևների ֆիզիոլոգիական ցուցանիշների վրա: Ընդ որում, սնուցման հաճախականության մեծացմանը զուգընթաց դիտվել է ջրի ավելի շարժուն ֆրակցիայի մեծացում, այն ժամանակ, երբ կապված ջրի և օսմոտիկ ճնշման դեպքում գրանցվել է հակառակ օրինաչափություն:

Published
2015-11-14