Աշակերտների սրտի ռիթմի կարգավորող մեխանիզմների փոփոխությունները ուսումնական ծանրաբեռնվածության պայմաններում

  • Ս. Մ. ՄԻՆԱՍՅԱՆ Երևանի պետհամալսարան, Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
  • Ն. Ն. ՔՍԱՋԻԿՅԱՆ Երևանի պետհամալսարան, Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
  • Ռ. ԳՈԼԻՍՔԱՐԴԻ Երևանի պետհամալսարան, Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
Keywords: Ուսումնական ծանրաբեռնվածություն – ինտեգրալային ցուցանիշներ – սեռա-տարիքայինտարբերություններ – պարասիմպաթիկ օղակ – հոգնածություն

Abstract

Սույն հետազոտության նպատակն է եղել Սարի քաղաքի (ԻԻՀ) 9-11-րդ դասարանների տաղանդավոր աղջիկների և տղաների սրտի ռիթմի ցուցանիշների փոփոխությունների վերլուծությունը օրական, շաբաթական և տարեկան ուսումնական ծանրաբեռնվածության դինամիկայում: Սրտի ռիթմի կարգավորող մեխանիզմների ակտիվությունը գնահատվել է ԷՍԳ-ի գրանցման և վերլուծության վարիացիոն պուլսոմետրիայի մեթոդով՝ ըստ սրտի ռիթմի ինտեգրալային ցուցանիշների մեծության: Ուսումնասիրված բոլոր խմբերում օրական և շաբաթական ուսումնական ծանրաբեռնվածության դինամիկայում դիտվել է սրտի ռիթմի ինտեգրալային ցուցանիշների նվազում, առավել արտահայտված շաբաթվա վերջում, հատկապես տղաների խմբում: Ուսումնական տարվա ընթացքում դիտվել է պարբերական տեղաշարժեր՝ կուտակային ուսումնական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված ուսումնասիրված ցուցանիշների որոշակի նվազում դեկտեմբերին, իսկ մայիսին՝ սրտի ռիթմի կարգավորող մեխանիզմների ակտիվության որոշակիորեն բարձրացում: Վերջինս, գարնանային շրջանի ազդեցությամբ պայմանավորված, հանդիսանում է սովորողների օրգանիզմների նեյրոէնդոկրին վերակառուցումների արդյունք: 

Published
2015-05-13