Պոլի(ԱԿՖ-ռիբոզ)պոլիմերազ 1-ի ակտիվության վրա տարաբնույթ արգելակիչների ազդեցության առանձնահատկությունները տարբեր սեռի առնետների թիմոցիտների կորիզներում

  • Ա. Լ. ԱՍԱՏՐՅԱՆ Երևանի պետհամալսարան, կենսաֆիզիկայի ամբիոն
Keywords: Թիմոցիտների կորիզներ – ՊԱՌՊ 1-ի ակտիվություն – բենզամիդ – ԱԵՖ –սեռական դիմորֆիզմ

Abstract

Հետազոտվել է տարաբնույթ արգելակիչներ ԱԵՖ-ի և բենզամիդի (Բամ) ազդեցությունը պոլի(ԱԿՖ-ռիբոզ)պոլիմերազ 1-ի (ՊԱՌՊ 1) ակտիվության վրա տարբեր հասակի էգ և արու առնետների թիմոցիտների կորիզներում: Հետազոտվել են կենդանիների 2 հասակային խմբեր (4-6 շաբաթական և 8-10 շաբաթական): Ցույց է տրվել, որ ՊԱՌՊ 1-ի ակտիվությունը թիմոցիտների կորիզներում նվազում է սեռական հասունացման ժամանակ: Պարզվել է, որ ուսումնասիրվող տարիքային խմբերում ՊԱՌՊ 1-ի արգելակումն ալոստերիկ արգելակիչ ԱԵՖ-ով կախված չէ կենդանիների սեռից: Մինչդեռ պարզվել է, որ 4-6 շաբաթական առնետների թիմոցիտների կորիզներում ՊԱՌՊ 1-ը ավելի զգայուն է ԱԵՖ-ի արգելակիչ ազդեցության հանդեպ:

Author Biography

Ա. Լ. ԱՍԱՏՐՅԱՆ, Երևանի պետհամալսարան, կենսաֆիզիկայի ամբիոն

anushassatrian@gmail.com

Published
2015-05-13