Մեղրախոտի (Stevia rebaudiana Bertoni) և իմմոբիլիզացիոն սթրեսի համակցված ազդեցությունը լեյկոպոեզի մորֆոֆունկցիոնալ ցուցանիշների և պրոլինի կենսասինթեզի ֆերմենտների ակտիվության վրա

  • Ծ. Ի. ԱԴԱՄՅԱՆ Երևանի պետհամալսարան, ֆիզիոլոգիայի ամբիոն, կենսաքիմիայի ամբիոն
  • Է. Ս. ԳԵՎՈՐԳՅԱՆ Երևանի պետհամալսարան, ֆիզիոլոգիայի ամբիոն, կենսաքիմիայի ամբիոն
  • Հ. Մ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Երևանի պետհամալսարան, ֆիզիոլոգիայի ամբիոն, կենսաքիմիայի ամբիոն
  • Լ. Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Երևանի պետհամալսարան, ֆիզիոլոգիայի ամբիոն, կենսաքիմիայի ամբիոն
Keywords: Իմմոբիլիզացիա – մեղրախոտ – միելոգրամ – լեյկոցիտային բանաձև – լեյկոցիտոզ – պրոլինի կենսասինթեզ

Abstract

Ուսումնասիրվել է լեյկոպոեզի մորֆոֆունկցիոնալ ցուցանիշների և պրոլինի կենսասինթեզի ֆերմենտների ակտիվության փոփոխությունների բնույթը իմմոբիլիզացիոն սթրեսի և մեղրախոտի համակցված ազդեցության դինամիկայում: Ցույց է տրվել, որ մեղրախոտի տերևներում պարունակվող կենսաբանորեն ակտիվ նյութերը խթանում են լեյկոբլաստային ծիլի բնային բջիջների պրոլիֆերացիան ու հասունացման պրոցեսները, լայնացնում կենդանիների օրգանիզմի փոխհատուցողական հնարավորությունները՝ ապահովելով վերջինիս ռեզիստենտությունը սթրես գործոնի հանդեպ:

Published
2015-05-13