Արարատյան դաշտի բացօթյա հիդրոպոնիկայի և հողային պայմաններում որոշ ծանր մետաղների կուտակումը համեմունքային բույսերում

  • Լ. Մ. ՂԱԼԱՉՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Կ. Ա. ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Ա. Ա. ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Ա. Զ. ԱՍԱՏՐՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Keywords: ԾՄ-հիդրոպոնիկա – հող – համեմունքային բույսեր – կուտակում

Abstract

Ուսումնասիրվել են որոշ ծանր մետաղների (ԾՄ)` Mn, Ni, Ti, V, Co, Cu, Pb, Mo, Cr, Zr կուտակման առանձնահատկություններն Արարատյան դաշտի բացօթյա հիդրոպոնիկայի և հողային պայմաններում աճեցված համեմունքային բույսերում (ռեհան, սամիթ, համեմ, ծիթրոն): Պարզվել է, որ հիդրոպոնիկական բույսերը ԾՄ-ի պարունակությամբ զիջել են հողայիններին: Pb-ի և Ni-ի պարունակությունը համեմունքային բույսերում գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունները (ՍԹԽ)-ն, ընդ որում` հողային բույսերում ավելի մեծ չափով: Արարատյան դաշտում համեմունքային բույսերի արտադրման հիդրոպոնիկական կենսատեխնոլոգիական եղանակն էկոլոգիապես ավելի շահեկան է, քան հողայինը: Մշակվել են էկոլոգիապես անվտանգ գյուղատնտեսական մթերքների ստացման գործնական առաջարկներ:

Published
2015-05-13